-
18.12.2016|
18:26
Ըստ IPSC-ի հարցման` Արցախի բնակչության 99,7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց՝ դեկտեմբերի 18-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
-
18.12.2016|
18:11
Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
-
18.12.2016|
02:20
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ազգ-բանակ» խորագրով բարեգործական համերգ՝ Թաթուլ Ալթունյանի անվան հայկական երգի պարի պետական և ՀՀ ԶՈՒ երգի պարի համույթների մասնակցությամբ: «Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին մասնակցած զինվորների ընտանիքներին»,- հաղորդում է ՊՆ-ն:
-
17.12.2016|
13:52
Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ (շուրջ՝ 350 կրակոց):
-
16.12.2016|
12:13
Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ:
-
16.12.2016|
01:08
2016-ը փակում ենք, արդյունքներ ամփոփելը համարյա պարտադիր ծես է, որ կատարվում է ամեն տարեվերջի: Սկսենք Արցախից:
-
13.12.2016|
12:08
APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և հույս է հայտնել, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, այսուհետ նույնպես ակտիվորեն կմասնակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
-
12.12.2016|
19:55
ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությունը հայկական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) խոցելու մասին։ «Ես ասում եմ, որ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Սենոր Հասրաթյանը։
-
12.12.2016|
19:51
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին:
-
11.12.2016|
11:14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: